Սեպտեմբերի 1։Բարձունքի հաղթահարում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սեպտեմբերի 1֊ը սկսեց ճամփորդություներով։Ես սեպտեմբերի 1֊ին գնացի Մայրավանքի բարձունքը հաղթահարելու։

Մայրավանքը գտնվում է Կոտայքի մարզում։Կոտայքը միակ մարզն է ,որը չունի սահմաներ հարևան պետություների հետ։Այնտեղ նաև գտնվում էր Հրազդան գետը։Հիմա կխոսեմ Հրազդան գետի մասին։
Հրազդանգետը սկիզբ է առնում Սևանա լճից,հոսում է հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ,անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է ։

Իսկ հիմա կվերադառնամ Մայրավանք եկեղեցուն։

Այսպես է եղել մայրավանքը վերակառույցից առաջ
Մայրավանքը ներառվել է վերականգնման ենթակա հուշարձանների ցանկում պահպանվածության առումով առավել վտանգված և հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիթորինգի ծրագրով 2009 և 2011 թվականներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում։ 2019 թվականի սեպտեմբերից սկսվել է Եկեղեցու ամբողջական վերականգնման աշխատանքները, որը տևեց շուրջ 4 տարի։ 2023 թ. հուլիսի 22-ին եկեղեցին վերաօծվեց։

Оставьте комментарий